Վաշինգտոնում` Սպիտակ տան մոտ, տեղի է ունեցել հրաձգություն:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը, ԱՄն ոստիկանությունը ուրբաթ ուշ երեկոյան որոնում է անծանոթի, ով կրակ էր բացել Սպիտակ տան մոտ:
Տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ կրակոցները լսվել են ԱՄՆ նախագահի նստավայրի և Վաշինգտոնի հուշարձանի մոտ: Ոստիկանությունը գտել է լքված Honda մեքենա, որում հայտնաբերվել է АК-47: Ավելի ուշ պարզ է դարձել մեկ այլ կասկածելի մեքենայի մասին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման միջադեպի պահին գտնվել է Կառլիֆոռնիա նահանգում, որտեղ դիտել էր բասկետբոլի առաջնությունը: Ավելի ուշ նա մեկնել է Հավայի նահանգ` մասնակցելու «Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության» միջազգային ֆորումին: