Նոր հարցման արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին ընտրվելու գրեթե հավասար հնարավորություն ունեն Ամերիկայի ամենաանկայուն նահանգներում` Ֆլորիդայում, Փենսիլվանիայում և Օհայոյում:
Quinnipiac University Polling Institute-ը հաղորդում է, որ սկսած 1960 թվականից ոչ մի թեկնածու չի հաղթել նախագահական ընտրություններում՝ առանց առավելագույն քվեն ունենալու վերոնշյալ երեք նահանգներում:
Հարցման արդյունքները հետևյալն են`
Ֆլորիդա: Օբամա 42% – Ռոմնի 45%
Օհայո: Օբամա 45% – Ռոմնի 42%
Փենսիլվանիա: Օբամա 44% – Ռոմնի 43%