Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասկեր Սոլթանիեն հայտարարել է, որ ԱԷՄԳ ղեկավար Յուկիյա Ամանոն հակաիրանական դավադրության մեջ է միջուկային զենքին տիրապետող ՄԱԿ ԱԽ մշտական անդամների հետ՝ նրանց դիտարկմանը ներկայացնելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր զեկույցը.
«ԱԷՄԳ պատմության մեջ առաջին անգամ ականատես ենք լինում նրան, որ նրա զեկույցում մեղադրանքներ են ներկայացվում երկրի (Իրան) դեմ, ինչը հակասում է ԱԷՄԳ-ի կանոնադրությանը։ Ռուսաստանն ու Իրանը հայտարարել են, որ չեն աջակցելու դրան։
Չմիավորման շարժման երեկվա նիստը, որին մասնակցել է ավելի քան 100 երկրի ներկայացուցիչ, կտրուկ քննադատել է ԱԷՄԳ-ի այդ զեկույցը։ Նրանց տարածած փաստաթղթում առկա են Իրանի միջուկային ծրագրին առնչվող 20 առանցքային հարցեր։
Դրանցից առաջինը հետևյալն է. արդյոք ԱԷՄԳ-ը ներկայումս Իրանում հայտնաբերե՞լ է մեկ գրամ ուրան, որը գործածվել է միջուկային զենքի արտադրության համար»։
Հիշեցնենք, որ ճապոնացի դիվանագետ Յուկիյա Ամանոն ԱԷՄԳ գլխավոր տնօրեն է դարձել 2009 թվականին։