News Georgia-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Բայդենը Սաակաշվիլիին շնորհավորել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերաբերյալ Ռուսաստանի հետ պայմանագիր ստորագրելու կապակցությամբ։
Բայդենն ընդգծել է, որ ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ համաձայնագիրն օգտակար է լինելու երկու երկրների համար էլ։
Հիշեցնենք, որ ԱՀԿ-ի վերաբերյալ ռուս-վրացական պայմանագիրը կնքվել է երեկ Ժնևում։