Հաշվի առնելով ծննդաբերության համար նպաստավոր բոլոր պայմանները՝ հետազոտողները գտնում են, որ հղի կանայք միանգամայն պաշտպանված ու ապահով են զգում հատկապես Սկանդինավյան երկրներում:
Save the Children կազմակերպությունը ներկայացրել է այն երկրների ցանկը, որտեղ հղի կանայք իրենց ապահով են զգում: Ցուցակի մեջ առաջին տեղը զբաղեցնում է Շվեդիան, երկրորդ տեղը կիսում են Դանիան և Ֆինլանդիան, ապա ցուցակը շարունակում են Ավստրիան, Գերմանիան և Նորվեգիան: Հետաքրքրական է, որ ԱՄՆ-ը այս ցուցակում զբաղեցնում է 34-րդ տեղը:
Նախկին Խորհրդային Միության երկրներից Բելառուսը զբաղեցնում է 29-րդ տեղը, ապա գալիս են Ուկրաինան, Ռուսաստանը և Մոլդովան:
Երկրորդ էշելոնի երկրների ցուցակում Հայաստանը զբաղեցնում է 30-րդ, իսկ Ադրբեջանը՝ 51-րդ տեղը: