Friday, 26 04 2024
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է

«Անկախ քաղաքացիական Մինսկի գործընթացի» հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ

Դեկտեմբերի 8-ին Թբիլիսիում «Անկախ քաղաքացիական Մինսկի գործընթացի» մասնակիցները` Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանից, համատեղ հայտարարություն են տարածել ղարաբաղյան կարգավորման շուրջ ստեղծած իրավիճակի վերաբերյալ: Երկօրյա քննարկումների արդյունքում ստորագրվել է հայտարարություն, որը «Առաջին լրատվականը» ներկայացնում է ամբողջությամբ.
«Մենք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման` «Անկախ քաղաքացիական Մինսկի գործընթացի» ներկայացուցիչներս, մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում վերջին զարգացումների առնչությամբ: Չնայած ընդունված մի շարք համատեղ հայտարարություններին, այդ թվում՝ և Աստանայի գագաթնաժողովում ԼՂ-ի վերաբերյալ համատեղ հնգակողմ հայտարարությանը` շարունակվում են կողմերի դիրքորոշումների կոշտացումը, պաշտոնատար անձանց ելույթներում ռազմատենչ հայտարարությունները, ձեռնարկվում են քաղաքական և տեղեկատվական գործողություններ` ուղղված հակամարտության թեժացմանը:
Այս բացասական զարգացումները լարում են իրավիճակը շփման գծում` ավելանում են հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերը, կրակոցները, ինչի արդյունքում զոհվում են զինվորներ և քաղաքացիական անձինք:
Հակամարտության տարածքում իրավիճակը հասել է վտանգավոր սահմանագծի, որով միանգամայն իրական է դարձել պատերազմի բռնկման վտանգը:
Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացի համար անհրաժեշտ է կիրառել մոտեցումներ, որոնք թույլ կտան նույնիսկ մի շարք հարցերում տարաձայնությունների առկայության պայմաններում սկսել գործնական քայլեր վստահության ամրապնդման, կողմերի միջև հիմնական խնդիրների լուծման և լիարժեք համագործակցության մեկնարկի նպատակով:
Այսպիսի մոտեցումը կարող է իրականանալ ԼՂ-ի անվտանգության համակողմանի, ներառյալ` միջազգային երաշխիքների, ինչպես նաև ԼՂ-ի՝ որպես հակամարտության կողմի, միջանկյալ կարգավիճակի տրամադրումը` որպես խաղաղ համաձայնագիր ստորագրողի, համապատասխան պարտավորություններ և խաղաղ համաձայնագրի իրականացման պատասխանատվության սեփական բաժինը ստանձնողի:
Վերոնշյալը հաշվի առնելով՝ «Անկախ քաղաքացիական Մինսկի գործընթացի» մասնակիցները դիմում են կողմերի քաղաքական ղեկավարությանը և միջազգային միջնորդներին կոչով`
– դադարեցնել ռազմատենչ հռետորաբանությունը, քաղաքական և տեղեկատվական գործողությունները` ուղղված հակամարտության թեժացմանը,
– անհապաղ քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ և զինված միջադեպերի կանխման նպատակով, ապահովել շփման գծից դիպուկահարների անմիջապես ետ քաշումը,
-հակամարտության կարգավորման հիմնարար նորմերին` հիմնված Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներին (ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք և հավասարություն), ավելացնել «վեճերի խաղաղ կարգավորում» սկզբունքը,
– ձեռնամուխ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման «Ճանապարհային քարտեզի» մշակմանը:
Մենք կոչ ենք անում բոլոր կողմերի հասարակություններին, քաղաքացիական և հասարակակական բոլոր ուժերին մասնակից դառնալ խաղաղ գործընթացին, սկսել փնտրել անհրաժեշտ փոխզիջումներ, հրաժարվել մաքսիմալիստական պահանջներից և խաղաղ, անվտանգ ու բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման հարցում ստանձնել պատասխանատվության սեփական բաժինը:
Թբիլիսի, 8 դեկտմբերի, 2010 թվական,
Հայտարարությունը ընդունվել է IKV Pax Christi (Նիդերլանդներ) կազմակերպության աջակցությամբ կազմակերպված հանդիպմանը»:
Տեղեկացնենք նաև, որ հայտարարությունը ստորագրել են Ուլոֆ Պալմեի անվան խաղաղության մրցանակի դափնեկիր, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի` հայկական կոմիտեի համանախագահ Անահիտ Բայանդուրը, Ուլոֆ Պալմեի անվան խաղաղության մրցանակի դափնեկիր, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ադրբեջանական կոմիտեի նախագահ Արզու Աբդուլաևան, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հատուկ հանձնարարություններով դեսպան, ազգային անվտանգության պետական վարչության նախկին ղեկավար, «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի խորհրդական, քաղաքագետ Էլդար Նամազովը, Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի օգնական Ռասիմ Ագաևը, փիլիսոփայության դոկտոր Ալի Աբասովը, Ազգային քաղաքացիական նախաձեռնության համակարգող, փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահ Ստեփան Դանիելյանը, «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի Լեռնային Ղարաբաղի համակարգող, ԼՂՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Կարեն Օհանջանյանը, ինչպես նաև հասարակական սեկտորի մի շարք ներկայացուցիչներ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանից, ընդհանուր թվով` 23 մասնակիցներ:
Հայտարարության թարգմանությունը ռուսերենից`«Առաջին լրատվականի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում