Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ հարձակման է ենթարկվել Հունաստանի Սալոնիկ քաղաքում գտնվող Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքը։ Նշվում է, որ մի խումբ դիմակավոր անձինք մոլոտովյան կոկտեյլներ են նետել հյուպատոսարանի վրա։
Անմիջապես դեպքի վայր են ժամանել հույն ոստիկանները, որոնցից մեկը ձեռքից վիրավորվել է։ Ոստիկանությունն արցունքաբեր գազի օգնությամբ ցրել է ցուցարարներին։
Թուրքական հյուպատոսարանը տեղակայված է այն նույն տանը, ուր 1881 թվականին ծնվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։