Friday, 26 04 2024
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի

Կարևոր, շատ կարևոր հետևություն

Մասնավորապես` Հայաստանի հասարակությունը կարծես թե նախկինի պես ուշադրության չարժանացրեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Այդ նստաշրջանում անդրադարձ եղավ Հայաստանի իրավիճակին, մինչև իսկ եվրաչինովնիկները որոշեցին Հայաստանի վերաբերյալ բանաձևում ամրագրել, որ Մարտի 1-ի էջը փակված է: Սակայն այդ հանգամանքով հանդերձ, ԵԽԽՎ նստաշրջանի սպասումները կարծես թե Հայաստանի հասարակական միջավայրում, քաղաքացիական շրջանակներում չառաջացրին որևէ հետաքրքրություն, որևէ սպասում:

Հասկանալի է, որ երբ տարիներ և ամիսներ շարունակ ԵԽԽՎ-ն աչք է փակում Հայաստանում առկա ակնհայտ հակաժողովրդավարական և հակամարդասիրական երևույթների վրա, ապա միայն հիմարը կարող է այլևս հետաքրքրվել նրանով, թե ինչ են մտածում այդ կառույցում Հայաստանի վիճակի մասին: Ինչ ուզում են, թող մտածեն, քանի որ այլևս ցանկացած բանական ու գրագետ մարդու համար պետք է պարզ լինի, որ այդ կառույցում ինչ էլ որ մտածեն, դրա ելակետը ամենևին էլ Հայաստանի քաղաքացու շահը, Հայաստանն ավելի ժողովրդավարական և արդիական արժեքների կրող պետություն տեսնելու ցանկությունը չէ: Ուրեմն ի՞նչ կապ ունի, թե ինչ են մտածում Եվրոպայի խորհրդում կամ որևէ այլ կառույցում: Այդ մասին թող մտածեն իշխանությունն ու քաղաքական ուժերը` ընդդիմությունը: Թող մտածեն, թող աշխատեն այդ կառույցների հետ, ամեն մեկը թող փորձի իր լոբբինգն անել այնտեղ, իր շահն առաջ տանել, իր համար նպաստավոր և ցանկալի որոշումներ կայացնել:

Հայաստանի քաղաքացին այլևս այդ առումով չպետք է ցուցաբերի որևէ էական հետաքրքրություն: Հայաստանի քաղաքացու պահանջատերը կարող են և պետք է լինեն միայն Հայաստանի իշխանությունն ու քաղաքական ուժերը` ընդդիմությունը: Թե նրանք իրենց հերթին ո՞ւմ հանդեպ կլինեն պահանջատեր` դա արդեն քաղաքացիների գործը չէ: Այդ տրամաբանությունը պետք է արմատավորվի քաղաքացիական գիտակցության մեջ: Այլապես վերջին շրջանում բավական լուրջ մի վտանգ էր առաջացել այն առումով, որ Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունն ինչ-որ կերպ դարձել էին ընդամենը Հայաստանի քաղաքացիների և ԵԽԽՎ միջնորդները, այսինքն` հաղորդակցական տրանզիտի դեր էին ստանձնել` ընդդիմությունը քաղաքացիներին գալիս ասում է ԵԽԽՎ-ում սա են ասում Հայաստանի վիճակի մասին, իշխանությունը քաղաքացիներին փորձում է համոզել, որ «չէ, ԵԽԽՎ-ում սա էին ասում» Հայաստանի մասին:

Հիմա քաղաքացիները պետք է ընդդիմությանն ու իշխանությանը ու ընդհանրապես իրենցից քաղաքական գործունեության մանդատ ակնկալող որևէ անձի կամ ուժի պարզապես ասեն. «Մեզ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ԵԽԽՎ-ն, Օբաման, Մեդվեդևը, Պուտինը կամ Յան Գիլանը ինչ են ասում Հայաստանի մասին», մեզ հետաքրքրում է, թե ինչպես են Հայաստանի իշխանությունը և ընդդիմությունը իրացնում իրենց պարտավորությունները հասարակության առաջ` ամեն մեկն իր մասով: Թե ո՞ւմ հետ նրանք կգործակցեն հանրության առաջ իրենց մանդատն իրացնելիս` դա արդեն նրանց գործն է:

Օրինակ` երբ Ֆրանսիայում կամ Լեհաստանում քաղաքացիները կառավարությունից կամ քաղաքական ուժերից ինչ-որ բան են պահանջում, նրանք թերևս ամենևին չեն մտածում, թե իսկ ի՞նչ է այդ առթիվ մտածում ԵԽԽՎ-ն կամ որևէ այլ եվրակառույց, կամ ինչո՞վ կարող են նրանք օգնել իրենց: Ընդհանրապես եվրոպացիները, միջին վիճակագրական եվրոպացիները այդ եվրակառույցներին, թերևս, վերաբերվում են ընդամենը որպես կառավարություններին տված քարտ-բլանշի: Այսինքն` համարում եք, որ դրանցով մեր կյանքը ավելի լավը կդարձնեք, որ դրանք ձեր համար լրացուցիչ գործիք են մեր առաջ ձեր պարտավորությունները կատարելու գործում, ուրեմն խնդրեմ, գնացեք ու ստեղծեք կամ անդամակցեք, բայց մենք ձեզանից ենք որևէ բան պահանջելու, մենք ձեզանից ենք պահանջատեր, մենք ձեզ ենք մանդատ տալիս, ոչ թե նրանց: Այդ մտայնության ադապտացումը Հայաստանի հասարակական միջավայրում կարող է հանգեցնել նաև քաղաքական միջավայրում առկա որոշակի հոգեբանական փոփոխությունների:

Բանն այն է, որ Հայաստանի քաղաքական միջավայրում էլ արտաքին կառույցները զգալիորեն ունեն վերադասի ընկալում, և եթե մեկն այնտեղ հաջողում է, ապա իրեն իրավունք է վերապահում այստեղ մատ թափ տալ բոլորի վրա, իսկ եթե մեկն այնտեղ ձախողվում է, ապա իր համար գտնում է այստեղ որոշակի անհաջողությունների կամ անարդյունավետության արդարացում: Անհերքելի է, որ առկա է այդպիսի քաղաքական հոգեբանություն, ինչը որոշակի բնական հիմքեր ունի` նկատի ունենալով, որ Հայաստանի ներկայիս քաղաքական միջավայրը առավելապես կազմված է խորհրդային միջավայրում ձևավորված անձանցից, որոնք անբեկանելիորեն կրում են այդ տարիների սոցիալ-քաղաքական հոգեբանության ազդեցությունը, որքան էլ որ գիտակցական մակարդակում նրանցից շատերը հասկացել են այդ միջավայրի սխալականությունը:

Ինքնին հասկանալի է, որ Հայաստանի պես երկրում, Հայաստանի աշխարհագրական դիրքով և աշխարհաքաղաքական «պաշարով», անհնար է ներքին պրոցեսներին մասնակցել արտաքին գործոններն ու ազդեցությունը հաշվի չառնելով: Դա գրեթե բացառվում է: Սակայն, երբ այդ ամենը գիտակցական մակարդակից բացի, ընկած է լինում նաև քաղաքական մտածողության հոգեբանական անկյունաքարերում, ապա դրսի ազդեցությունը արհեստականորեն կրկնապատկվում է և սկսում ազդել արդեն ներքին գործընթացների ռացիոնալ ներուժի դրսևորման հնարավորությունների վրա: Հետևաբար, ներհասարակական-քաղաքական մտածողության տեսանկյունից շատ դրական կլիներ, եթե ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հանդեպ հասարակական, քաղաքացիական ուշադրության, բախտափնտիր հետաքրքրվածության պակասը Հայաստանի համար ներկայիս ժամանակահատվածում լիներ ոչ թե ֆրագմենտար, ոչ թե եզակի` պայմանավորված հարակից այլ իրողությունների առավել ուշադրություն գրաված լինելու հանգամանքով, այլ լիներ քաղաքացիական հասունացման տեսանկյունից անցած երկու կարևոր տարիների ընթացքում արված օրինաչափ հետևություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում