Եգիպտոսի նավթի նախարարությունը հայտնել է Սինա թերակղզու հարավում նավթի հանքավայրի հայտնաբերման մասին: Այս մասին հաղորդում է «Ալ Միսրա Ալ–Յոում» թերթը:
Նավթը գտել են Աբու Ռուադիս քաղաքից 40 կիլոմետր հարավ գտնվող վայրում:
Նավթի արդյունահանումն արդեն սկսվել է: Արդյունահանման ծավալը կազմում է 2270 բարել: Հանքավայրի պաշարների ծավալը կազմում է 5,5 միլիոն բարել: