Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ` Նախիջևանում տեղի է ունենալու Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների համատեղ հանդիպում:
«Եռակողմ նիստի կոնկրետ ժամկետը կորոշի Փորձագիտական հանձնաժողովը», այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը։ Վերջինիս խոսքով՝ մինչև Նախիջևանում նախատեսված հանդիպումը, Թեհրանում կանցկացվի Փորձագիտական հանձնաժողովի նիստը` երեք երկրների փոխարտգործնախարարների մասնակցությամբ, նշում է գործակալությունը` հղում կատարելով IRNA գործակալությանը:
Ռամին Մեհմանփարասթը նաև նշել է, որ իրանական կողմը Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարություններին տեղյակ է պահել Փորձագիտական հանձնաժողովի նիստի ժամկետները: