Friday, 26 04 2024
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում

Ինչքան որ զինվորներն էին պաշտպանված

Սերժ Սարգսյանը վստահ է, որ նոր ոստիկանապետ Վովա Գասպարյանի նշանակումով ոստիկանության բարեփոխումները արդյունավետ ընթացք կունենան, և ժողովուրդը իրեն ավելի պաշտպանված կզգա:

Նախ` հարց է առաջանում, թե արդյո՞ք Ալիկ Սարգսյանի պաշտոնավարմամբ ժողովուրդն իրեն պաշտպանված չէր զգում: Ինչո՞ւ իշխանությունը չի հայտարարում այդ մասին: Իսկ եթե պաշտպանված զգալու մասին հայտարարությունն ընդամենն արարողակարգի գեղեցիկ մաս է, ապա ինչո՞ւ է հայտարարվում այդ մասին` արժեզրկելով կարևոր հասկացություններ: Ի վերջո, Վովա Գասպարյանը Հայաստանի ոստիկանությունում օդից չէ, որ հայտնվում է: Նա ոստիկանությունում հայտնվում է բանակից, ռազմական համակարգից, որտեղ տարիներ շարունակ գլխավորում էր ռազմական ոստիկանության պետի պաշտոնը: Ինչքանո՞վ էր հայ զինվորը այդ ընթացքում պաշտպանված զգում իրեն:

Չէ՞ որ ռազմական ոստիկանությունը բանակային շատ կարևոր ստորաբաժանում է, որը էական նշանակություն ունի բանակային կարգապահության, բանակում հանցավորության դեմ, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Ինչքանո՞վ է Վովա Գասպարյանի գլխավորած այդ կառույցը նպաստել բանակում այդօրինակ խնդիրների չեզոքացմանը, արատավոր երևույթների նվազմանը: Ինչքանո՞վ է պաշտպանել ռազմական ոստիկանությունը բանակում ծառայող զինվորներին, որոնք այդ իմաստով էլ տվյալ հարթության «ժողովուրդն» են: Համենայնդեպս, դրանք հարցեր են, որոնք կարիք ունեն քննարկման, դիտարկման: Հետևաբար, դատելով բանակում առկա իրավիճակից ու խնդիրներից, դրանց համակարգային լուծումների անհրաժեշտությունից և միաժամանակ այդ լուծումների տարիներ շարունակ բացակայությունից, մեղմ ասած, շատ քիչ հիմք կա եզրակացնելու, որ նոր ոստիկանապետը ոստիկանության համակարգը բարեփոխելու է, և ժողովուրդն է՛լ ավելի պաշտպանված է լինելու:

Թե ինչ է ակնկալում ժողովուրդը ոստիկանությունից` հայտնի է վաղուց: Ժողովուրդն ակնկալում է, որ ոստիկանությունն անօրինությունների և անիրավության ֆորպոստից վերածվի օրինականության և իրավունքի բացարձակ պաշտպանի, երբ տեսնելով ոստիկանին, ոչ թե աշխատում ես նրա հետ գործ չունենալ, այլ փորձում ես հնարավորինս մոտ լինել նրան, որ անիրավներն ու անօրենները քեզ հետ գործ չունենան: Սա ակնկալիքի ընդհանրական բնորոշումն է, որը ենթադրում է իհարկե բազմաթիվ տարբեր բաղադրիչներ: Սակայն ձևավորել այդպիսի ոստիկանություն, նշանակում է ներկայիս իշխանական համակարգի տակից հանել կարևորագույն հենասյուներից մեկը, որպիսին, իր այսօրվա որակով և մտածողությամբ, այսօրվա արժեհամակարգով և տեսակով, հանդիսանում է Հայաստանի ոստիկանությունը:

Գաղտնիք չէ, որ ոստիկանությունը Հայաստանի իշխող համակարգի վերարտադրողական ֆունկցիայի կարևոր բաղադրիչներից մեկն է, և այդպիսին դադարում է լինել, եթե ենթարկվում է որակական փոփոխության: Սակայն, մյուս կողմից, պարադոքսալ թող չթվա, ոստիկանության որակական փոփոխությունը, իսկապես հանրային շահին և օրենքին ծառայող, ոչ թե իշխանության վերարտադրության գործընթացում ֆիզիկապես և բարոյապես մաշվող ոստիկանությունը, կարող է շատ ավելի զգալի նպաստ ունենալ իշխանության շահին, քան այն, ինչ տարիներ շարունակ կատարվում է սովորականի պես: Առավել ևս, որ այդ սովորականի պեսն այժմ ակնհայտորեն սկսում է չաշխատել, լինել խնդրահարույց, առաջացնել ոչ թե հանրային վախ, այլ առավել մեծ քաղաքացիական հակազդեցություն:

Մինչդեռ որակապես իսկապես փոփոխված ոստիկանությունը կարող է լինել իշխանության վարկանիշի էական տարր, ինչպես, օրինակ, Վրաստանում է: Այդ երկրի նախագահի բարենորոգչական գործունեության մեխերից մեկը ոստիկանության համակարգի գլխիվայր փոփոխությունն էր, բոլորովին նոր որակի և տեսակի ոստիկանության ստեղծումը, ինչը Սաակաշվիլիի համար ապահովել է մեծ հասարակական աջակցություն և նաև միջազգային հեղինակություն: Օրինակ` Հայաստանի քաղաքացիները, որ առնչություն են ունենում Վրաստանի հետ, առաջիններից մեկը, որպես փոփոխություն, մատնանշում են հենց ոստիկանության աշխատանքը: Դա վկայում է, թե նախ` որքան ակնառու և շոշափելի բաղադրիչ է ոստիկանությունը, որպես իշխանության նկարագրի կարևոր մաս, որպես իշխանության դեմք, պետության դեմք, և նաև` թե որքան զգայուն է Հայաստանի քաղաքացին հենց ոստիկանության հանդեպ:

Հետևաբար, օրենքի և իրավունքի ոստիկանության ձևավորումը առաջին հայացքից որքան ռիսկային թվա իշխանության համար, այդքան իրականում առավել շահեկան է առաջին հերթին հենց նույն իշխանության հանրային վարկանիշի համար: Հետևաբար այդ գերխնդրին պետք է մոտենալ առավել լուրջ, քան այժմ: Այդ խնդիրը, եթե կուզեք, պետք է լինի իշխանության նախընտրական կարևորագույն առաքելություններից մեկը, եթե կա իհարկե պահի, ժամանակի հստակ գիտակցում, արդիական ներերկրային և արտաքին գործընթացների հանդեպ ադեկվատություն: Ահա այդ իմաստով, Վովա Գասպարյանի նշանակումը, համենայնդեպս առայժմ, լավատեսության հիմք չէ:

Սակայն նաև պարզ է, որ Հայաստանում ոստիկանության բարեփոխումը ոստիկանապետը չէ, որ պետք է իրականացնի: Նա ընդամենը լինելու է հանձնարարություններ կատարող՝ նախագահի հանձնարարություններ և ցուցումներ կատարող: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը Գասպարյանի մեջ հենց այդ՝ կատարողի որակն է գնահատել և համարել, որ իր հանձնարարությունները համակարգին, այսպես ասած, կարող է լավագույնս «պարտադրել» հենց Վովա Գասպարյանը: Այսինքն` խնդիրն ավելի շատ, իհարկե, Սերժ Սարգսյանի հանձնարարություններն են, քանի որ պատասխանատվությունը ոստիկանության գործունեության համար, նա իր վրա է վերցրել շատ ավելի վաղ, դեռևս ամիսներ առաջ, երբ հայտարարեց, որ համակարգի բարեփոխումը լինելու է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում