«Առաջին լրատվական»-ին իշխանական աղբյուրները տեղեկացնում են, որ սեպտեմբեր ամսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տարեդարձից օրեր անց, Սերժ Սարգսյանին հայտնի է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ դավադրություն է պատրաստվում իր դեմ: ԼՂՀ-ից վերադառնալուց հետո, Սերժ Սարգսյանը մի ամբողջ օր հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հետ:
Հենց այդ հանդիպմանը հետևեց Ռոբերտ Քոչարյանի Մեդիամաքսին տված հարցազրույցը, որտեղ նա չբացառեց մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը:
«Ազատություն ռադիոկայան»-ի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը առաջարկել է Հովիկ Աբրահամյանին առաջիկա խորհրդարանական ընտրություններին գլխավորել Հանրապետականի նախընտրական շտաբը։ Աբրահամյանը ընդունել է առաջարկը և սեփական նախաձեռնությամբ հրաժարվել խորհրդարանի նախագահի պաշտոնից, որպեսզի կենտրոնանա նախընտրական գործընթացների վրա։
Այս մասին ռադիոկայանին փոխանցել է Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։







































