Այս տարի կանանց կոշիկների մեջ ամենասեքսուալը ճանաչվել են Valentino-ի ասեղնագործած կոշիկները: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
Նյու Յորքի Sexy Shoes–2011 մրցույթում այդ կոշիկների օգտին է քվեարկել 35 հազարից ավելի մարդ: Երկրորդ տեղն են գրավել Jimmy Choo-ի սանդալները, որոնք զարդարված են եղել Swarovski-ի բյուրեղներով: Երրորդ տեղում Prada-ի երկարաճիտ կոշիկներն են, իսկ չորրորդում՝ Chrissie Morris-ի զամշից կոշիկները:
Sexy Shoes մրցույթը յուրաքանչյուր տարի անցկացվում է նյույորքյան Saks Fifth Avenue խանութի և Footwear News հրատարակչության կողմից:








































