Համաշխարհային հանրությունը պետք է միահամուռ ուժերով լուծի կիբեռհանցագործության խնդիրը: Այս մասին BBC-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ Լոնդոնում բացված երկօրյա միջազգային կոնֆերանսի ընթացքում, որը նվիրված էր համացանցի անվտանգությանը:
Քեմերոնը նշել է, որ համացանցի անվտանգությունը ապահովելու փորձերը երկրի իշխանությունները չպետք է վերածեն գրաքննության:
Մեծ Բրիտանիայի վարչապետը ցանցահենությունը որակել է որպես համացանցի ամենակարևոր խնդիրներից մեկը:








































