Thursday, 11 06 2026
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ

Ցինիզմն ուր կարող է հասնել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը հրապարակավ կասկած է հայտնել Շառլ Ազնավուրի տեսողության կապակցությամբ: Նա այդ բանն արել է բիզնես-միջավայրի մասին ելույթի ընթացքում: Երբ բիզնես-միջավայրի բարելավման անհրաժեշտության համատեքստում նրան է դիմել ԲՀԿ պատգամավոր Գոհարիկ Ենոքյանն ու խոսել երկրից հեռացող քաղաքացիների մեծ հոսքի մասին՝ ասելով, թե որոշ մարդիկ նույնիսկ հայտարարում են, որ Հայաստանում երկու միլիոնից էլ քիչ մարդ է մնացել: Գագիկ Մինասյանը փորձել է պարզել, թե ով է այդպիսի բան ասել, և երբ իմացել է, որ ասողը եղել է Ազնավուրը, արձագանքել է. «Երևի ինքը շատ մեծ ա, երևի արդեն լավ չի տեսնում, էլի»:

Երևի Գագիկ Մինասյանը շատ լավ է տեսնում և մեկ առ մեկ տեսնում է Հայաստանում մնացած քաղաքացիներին: Երևի Գագիկ Մինասյանը հայացքով է չափում ժողովրդագրական վիճակը: Այսինքն՝ կանգնում է մի բարձր բլրի գլխին ու նայում Հայաստանի ժողովրդագրական վիճակին: Այդպես՝ բլրի գագաթի մակարդակով էլ Մինասյանն ու նրա կուսակիցները խորհրդարանում են աշխատում, ինչի հետևանքով էլ Հայաստանը ներկայիս վիճակում է: Բայց այդ վիճակը Մինասյանի և մյուսների մեջ ոչ թե ափսոսանք, զղջում կամ համանման զգացումներ է առաջացնում, կամ վտանգի զգացում, պետության ապագայի հանդեպ մտահոգվածության զգացում, այլ սրում է ցինիզմը, ամբարտավանությունը, որն արդեն այնքան է ուռճացել, որ ոչ միայն ավանդաբար Հայաստանի քաղաքացիներին, ընդդիմությանն ու ընդդիմախոս հասարակական նախաձեռնություններին են ուղղում, այլ նաև մեծանուն հայերին, որոնք ծափահարություններ ու հարգանք են վաստակել ոչ միայն հայության շրջանում, այլև աշխարհում, և ոչ միայն իրենց, այլ նաև՝ հայության համար:

Խնդիրն իհարկե այն չէ, որ Ազնավուրը իր հանրահայտության և մեծանուն լինելու պատճառով վեր պետք է լինի քննադատությունից և սրբազան սուբյեկտ պետք է հռչակվի: Իհարկե ոչ: Բայց խոսքը ցինիզմի և ծաղրի մասին է, որին չպետք է ենթարկվի և ոչ մի քաղաքացի՝ լինի նա մեծանուն, թե շարքային: Ցինիզմի և ծաղրի արժանի են միայն այն պաշտոնյաները, որոնք այդկերպ են վերաբերվում իշխանության շրջանակից դուրս, իշխանության կարծիքից դուրս կարծիք հայտնող մարդկանց: Գուցե Ազնավուրը չափազանցրել է Հայաստանի ժողովրդագրական վիճակի ծանրությունը, գուցե արտահայտել է թվեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը, թեև իրականում երևի թե ընդամենը պաշտոնական վիճակագրությանը չեն համապատասխանում, բայց բոլոր դեպքերում դա բացարձակապես առիթ չէ մարդուն վիրավորելու համար, ով էլ որ լինի այդ մարդը:

Շատ հետաքրքիր է, թե Մինասյանի այդ «անկեղծ պոռթկմանը» ինչպես է արձագանքելու, օրինակ, Սերժ Սարգսյանը, որը օրերս հայ-ֆրանսիական բարձր մակարդակի հանդիպումների շրջանակներում մեծամեծ արտահայտություններ և ժպիտներ էր շռայլում մեծ շանսոնյեին, ընդունում նրան, պարգևատրում, նրա տուն-թանգարանը բացում Երևանում: Հետաքրքիր է՝ արդյոք Սերժ Սարգսյանը իր ենթակա Գագիկ Մինասյանին կստիպի՞ հրապարակավ ներողություն խնդրել Ազնավուրից, բայց այնպիսի ներողություն, որն ուղղված կլինի բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց կարգավիճակից, որպեսզի Մինասյանն ու մյուսները հասկանան, որ ոչ միայն Ազնավուրի, այլ որևէ քաղաքացու հանդեպ իրավունք չունեն այդպիսի ամբարտավան և ցինիկ պահվածք դրսևորել:

Արդյոք «հայլուրականները», որ Ազնավուրի մեծարման ռեպորտաժներում ձոներ են հղում մեծ երգչին, մի ռեպորտաժ կանե՞ն մի փոքր պաշտոնյայի մեծ ցինիզմի մասին՝ ստիպելով այդ փոքր պաշտոնյաներին իրենց երբեք ավելի բարձր չհամարել, քան շարքային քաղաքացին: Միգուցե «հայլուրականների» պահվածքը պայմանավորված է Սերժ Սարգսյանի պահվածքից, քանի որ այնտեղ նրանք այլ կողմնորոշիչ չունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում