Կաթոլիկ հաստատությունները այլևս կարող են առանց նախազգուշացման գործից հեռացնել իրենց աշխատակիցներին Հռոմի պապին վիրավորելու համար:
Ինչպես հայտնում է գերմանական DPA տեղեկատվական գործակալությունը, դեպքը գրանցվել է Բադեն-Վյուրտեմբերգի դատարանում, որը հաստատել է տեղի կաթոլիկ կլինիկայի սանիտարին աշխատանքից ազատելու որոշումը այն բանի համար, որ կատակել էր Հռոմի պապի հասցեին:
Կեղծանունով հանդես եկած սանիտարը համացանցում տեղադրել էր գրառում Պապի մասին, որը գործատուները համարել էին վիրավորական: Գրառման հեղինակը հավաստում է, որ դա կատակ է եղել:
Երբ գրառման հեղինակի ինքնությունը պարզվեց, նրա աշխատանքային պայմանագիրն անմիջապես լուծարվեց:
Դատարանը վճիռ է կայացրել, որ կաթոլիկ հաստատության աշխատակցի վարքը և հայտարարությունը չպետք է հակասեն գործատուի հիմնական արժեքներին: Սանիտարի հայտարարությունները ճանաչվել են որպես կաթոլիկ եկեղեցու հասցեին ուղղված վիրավորանք:
Դատարանը հաստատել է, որ նման դեպքերում աշխատանքից ազատելուն կարող է չնախորդի նախազգուշացումը, քանի որ գործատուի և աշխատակցի հարաբերությունները լուրջ խզված են:












































