Friday, 12 06 2026
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն

Արմեն Աշոտյանի կարծիքով` դպրոցներում երեխաներին ձեռներեցության մասին տարրական գիտելիքներ տալը ժամանակի պահանջ է

ՀՀ կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ այսօր Արմեն Աշոտյանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր` ուսուցիչների վերապատրաստման, ուղեցույցների և մեթոդական ձեռնարկների մշակման, դպրոցական և զանգվածային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ:

Ողջունելով նախաձեռնությունը` ՀՀ կրթության և գիտության նախարարը հուշագրի շրջանակում կարևորել է հատկապես դպրոցական ծրագրում տնտեսագիտական և ձեռներեցության հմտությունների ներգրավումը: Նախարարը մասնավորապես նշել է. «Աշխարհում, որն այսօր ունի իր կանոնները, հաջողակ է համարվում նորարար և ստեղծագործ մարդը: Մենք` որպես կրթության լիազոր մարմին, կարևորում ենք աշակերտների նախաձեռնողականությունը: Այդ իմաստով դպրոցներում երեխաներին ձեռներեցության մասին տարրական գիտելիքներ տալը ժամանակի պահանջ է: Միայն պետության ջանքերը բավարար չեն լրացուցիչ կրթության այժմյան պահանջարկը բավարարելու համար: Փորձը ցույց է տալիս, որ առավել հաջողված են կրթական այն նախաձեռնությունները, որոնք իրականցվում են հասարակական կառույցների հետ համատեղ»:

Նախարարը նշել է, որ ՀՀ ԿԳՆ-ն և «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ը համատեղ աշխատանքի արդյունավետ փորձ ունեն: Համագործակցության արդյունքում կազմակերպվել է ուսուցիչների վերապատրաստում, հանրակրթական պետական ծրագրերում ներմուծվել են «Կիրառական տնտեսագիտություն», «Մարդու իրավունքներ», «Քաղաքացիական կրթություն», «Պետություն և իրավունք» առարկաները, որոնք միավորվելով 2010 թվականից ներառվել են «Հասարակագիտություն» ինտեգրված առարկայի ծրագրում:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Ա. Հովհաննիսյանը ՀՀ ԿԳ նախարարության հետ աշխատանքը գնահատել է հաջողված և շնորհակալություն հայտնել համագործակցությունը ամրապնդելու համար: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Չիմա Ջեթինդերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում