Լրագրող Տաթև Դանիելյանը Ej էլեկտրոնային ամսագրի իր բլոգում գրում է.
«Մենք ունենք երկու տարբեր իրականություն` իրարամերժ ու ծայրահեղ: Մեկում ամեն ինչ լավ է, մյուսում` ամեն ինչ վատ: Ու ցավալին այն է, որ սրանք իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Այդ տարբեր իրականությունում ապրողներն էլ իրար նկատմամբ անկեղծ ատելությամբ են լցված ու չատող մարդը մի տեսակ խաղից դուրս է, նրան չկողմնորոշված են ասում:
Երբ գնում ես ՀԱԿ հանրահավաքին, ուզում ես հենց Ազատության հրապարակից օդանավակայան գնալ: Բայց երբ ընկճախտդ հաղթահարում ես ու այնուամենայնիվ մնում երկրում, լսում ես հանրապետականների կոնֆերանսը ու էլի ուզում ես հեռանալ:











































