Գերմանիայում ձերբակալվել է ամուսնական զույգ, որը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսելու մեջ:
Ինչպես հայտնում է գերմանական Spiegel ամսագիրը, Հեյդրունի և Ադրեաասի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են ՆԱՏՕ-ին նվիրված միջոցառման տեսաերիզը:
Քննիչները պարզում են նաև, թե ինչ եկամուտների հաշվին է ապրել զույգը: Կինը, պաշտոնական տվյալներով, տնային տնտեսուհի է և մշտական եկամուտ չի ունեցել, իսկ Ադրեասը աշխատել է մի ընկերությունում, սակայն նրա աշխատավարձը, ըստ էության, չի բավարարել ընտանիքի ծախսերը հոգալուն: Նախնական տվյալներով՝ նրանց ամսական ծախսերը կազմել են 12 հազար եվրո:
Զույգը ձերբակալվել էր հոկտեմբերի 18-ին: Պաշտոնապես նրանց կասկածում են օտար հատուկ ծառայություններին լրտեսելու և փաստաթղթերի կեղծման մեջ: Ո՛չ ռուսական, ո՛չ գերմանական իշխանությունները չեն մեկնաբանում մամուլում հայտնված հոդվածն այն մաիսն, որը նրանք ռուս լրտեսներ են: Երկուսի մոտ խուզարկության արդյունքում գտնվել են ավստրիական անձնագրեր, որոնք նրանք ստացել էին փաստաթղթեր կեղծելով:
Գերմանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն` ամուսնական զույգի հետքի վրա դուրս են եկել շնորհիվ ԱՄՆ-ում ձերբակալված Աննա Չապմանի գործի, որը մեղադրվում էր Ռուսաստսնի օգտին լրտեսելու մեջ:









































