Իսրայելում ստեղծվել է բացառիկ համակարգչային ծրագիր, որը հնարավորություն է տալիս սրտի հիվանդություններն ախտորոշել ընդամենը մի քանի րոպեում:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ծրագրի մշակողների խոսքերով` նորարարությունը հնարավորություն կտա խուսափել ախտաբանական երկար և բարդ գործընթացներից և հիվանդին անմիջապես բուժում նշանակել:
Նոր ծրագիրն արդեն փորձարկվել է Իսրայելի 10 առաջատար հիվանդանոցներում: Առաջիկայում սպասվում է, որ հստակ գնահատականներ կտրվեն դրա արդյունավետության մասին:









































