Ադրբեջանական SalamNews գործակալությունը տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մասնակցել է ընթրիքի, որը կազմակերպվել է ԱՄՆ-ում թուրքական խորհրդի 30-ամյակին նվիրված համաժողովի ընթացքում:
Գործակալությունը հայտնում է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը իր ելույթի ընթացքում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային:
Հիլարի Քլինթոնը գնահատել է հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացը՝ որպես դրական փաստ և հույս է հայտնել, որ արձանագրությունները կստորագրվեն Թուրքիայի խորհրդարանում` Ազգային բարձրագույն ժողովում, և հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն:








































