Չինաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած միջին ուժգնության երկրաշարժի հետևանքով մեծ ավերածություններ են եղել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում, հայտնի է միայն, որ ամբողջությամբ փլվել է ավելի քան 50 տուն: Մի քանի հարյուր շենքեր մեծապես վնասվել են:
Երկրաշարժի ուժգնությունը գնահատվում է 5.4 մագնիտուդ, էպիկենտրոնը գտնվում է Ինին մարզի սահմանի մոտ, օջախը` 27 կմ խորության վրա:









































