«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ շարունակում են «Չլռելու արժեքը» վիդեոզրույցների շարքը:
Դրա շրջանակում «Հայկական ժամանակ», «Ժողովուրդ», «Չորրորդ ինքնիշխանություն» և «Հրապարակ» թերթերի օրինակով ներկայացվում է այն խայտառակ վիճակը, որում հայտնվել է հայաստանյան մամուլը զրպարտությունը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխություններից հետո:
Նախաձեռնությունից տեղեկացնում են, որ երեկ արդեն հրապարակվել են «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի և «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանի հետ զրույցները:
Այժմ «Չենք լռելու»-ն ներկայացնում է «Ժողովուրդ» օրաթերթի չլռելու արժեքը: Այն ներկայացնում է օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը:
«Ժողովուրդ»-ի դեմ ներկայում 3 դատական հայց կա:










































