Այսօր Ազգային ժողովում 2012 թ. բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտնեց, որ պետական պարտքը հաջորդ տարի կկազմի 4 մլրդ 464 մլն դոլար, որից 86.4%-ը կլինի արտաքին պարտքը:
Նշենք, որ 2012 թ. բյուջեի նախագծում էապես ավելացվել են հարկային եկամուտների, սոցապ վճարների պլանները, իսկ պաշտոնական դրամաշնորհներից սպասումներն էապես նվազել են: Այսպես` 2012 թ. նախատեսվում է ստանալ 732 մլրդ դրամ հարկային եկամուտ (2011-ի 650 մլրդ դրամի համեմատ), 142 մլրդ դրամ սոցապ վճար (2011-ի 123 մլրդ դրամի համեմատ) և 14.8 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհ (2011-ի 56 մլրդ դրամի համեմատ):









































