Հայաստանի փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 31-ին`ժամը 13.34-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում` Արարատ-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը13.56-ին, մարվել`14.13-ին:
Այրվել է Վ.Համբարձումյանին պատկանող «Ռենո Սաֆրա» մակնիշի 10 ՕԼ 717 պետհամարանիշի ավտոմեքենան:









































