Կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերը առաջին կատարողն է, որը 2 միլիարդ դիտում է հավաքել YouTube-ում: Այս մասին հայտնում է Gigwise-ը: Այս պահի դրությամբ՝ Բիբերի պաշտոնական տեսահոլովակները դիտվել են 2 միլիարդից ավելի անգամ:
Ինչպես նշում է Gigwise-ը, նա ռեկորդային սահմանը հատել է իր նոր տեսահոլովակի` Mistletoe-ի շնորհանդեսից երկու շաբաթ անց: Այն դիտել են 27 միլիոն անգամ:
1 միլիարդի սահմանագիծը Բիբերը նվաճել էր 2010 թ. նոյեմբերին` զիջելով միայն Լեդի Գագային: Արդյունքում, սակայն, երգիչը առաջ էր անցել երգչուհուց, քանի որ նրա տեսահոլովակները դիտվել են 1,88 միլիարդ անգամ:
Բացի Գագայից ու Բիբերից՝ 1 միլիարդ դիտման սահմանագիծը հատել են ևս 6 կատարողներ` երգչուհի Ռիհաննան, Շակիրան, Բրիթնի Սփիրսը, Բեյոնսեն, ռեպեր Էմինեմն ու Black Eyed Peas խումբը:









































