Ինչպես «ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում Է Հայաստան:
«Թեև պաշտոնապես հաղորդվել էր, որ նա Մոսկվայում էր գտնվում «Սիստեմա» ընկերության պաշտոնական գործերով, սակայն կուլիսային խոսակցությունների համաձայն՝ Քոչարյանն իր քաղաքական ապագայի վերաբերյալ որոշ հարցեր պետք է կարգավորեր ՌԴ մերձավորների հետ»:
«ժողովուրդ»-ի տեղեկություններով սակայն, այս անգամ Քոչարյանը չի կարողացել հանդիպել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ (սահմանափակվել է նրա մերձավորների հետ շփումով):
«Եվ հետաքրքիր էր, որ նրա՝ Մոսկվայում եղած ժամանակահատվածում Հայաստանում լուրջ իրադարձություններ տեղի ունեցան: Նույնիսկ սոցիալական ցանցերում գրվեց, թե իշխանությունը «ռեստարտ» է անում համակարգը»,- հավելում է թերթը:







































