Երաժշտասերներն ընտրել են կիթառի բոլոր ժամանակների լավագույն բաս կատարումները: Հարցախույզն անցկացրել է MusicRadar հրատարակությունն իր ընթերցողների շրջանում, ինչի հիման վրա էլ կազմվել են վարկանիշային աղյուսակները:
Թոփ-թերթիկում ընդգրկվել են տարբեր կոլեկտիվների ու արտիստների կոմպոզիցիաների 25 ֆրագմենտներ:
Վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականին արժանացել է Muse խմբի Hysteria կատարումը: Նրան հաջորդում է կանադական Rush պրոգ-ռոք տրիոյի YYZ կոմպոզիցիայի բասային կատարումը: Պատվավոր եռյակը եզրափակում է Queen խմբի Another One Bites The Dust երգը: Հատկանշական է, որ Queen-ը ներկայացված է աղյուսակում երկու ձայնագրությամբ: 4-րդ հորիզոնականում տեղ է գտել Դեյվիդ Բոուի հետ համատեղ ձայնագրությունը` Under Pressure-ը:
Ստորև՝ 25 լավագույն բաս կիթառային կատարումների թոփ տասնյակը.
1. Hysteria (Muse)
2. YYZ (Rush)
3 . Another One Bites The Dust (Queen)
4. Under Pressure (Queen և Դեյվիդ Բոուի)
5. Money (Pink Floyd)
6. Orion (Metallica)
7. Billie Jean (Մայլքլ Ջեքսոն)
8. Roundabout (Yes)
9. My Generation (The Who)
10. Schism (Tool):










































