Հոկտեմբերի 31-ին Երևանում տեղի է ունեցել առևտրի, տնտեսական տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը:
Համանախագահողներն էին ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը և Հնդկաստանի ԱԳՆ Արևելքի քարտուղար Սանջայ Սինգհը:
Այսօր տեղի է ունեցել նաև նաև հայ-հնդկական գործարար համաժողով: Միջկառավարական նիստի և գործարար համաժողովի համատեղ նիստի ժամանակ ՀՀ Արդյունաբերողների և գործարարների միության և Հնդկաստանի Առևտրի և արդյունաբերության պալատների դաշնության միջև ստորագրվել է համաձայնագիր` Հայ-հնդկական գործարար խորհրդի ստեղծման մասին:
Միջկառավարական հանձնաժողովի նիստը քննարկել է հայ-հնդկական համագործակցության խնդիրների լայն շրջանակ` առևտրի, տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության, տուրիզմի, գիտության և տեխնոլոգիաների, մշակույթի և կրթության բնագավառներում:
Համաձայնություն է ձեռք բերվել համագործակցության հետագա ծրագրերի շուրջ:








































