Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի Ռեյը այսօր Բաթումում հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ:
Ինչպես տեղեկացնում է Грузия Online-ը` Միշելին Կալմի Ռեյը ծանոթացրել է Վրաստանի նախագահին ռուսական կողմի դիրքորոշմանը` կապված ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության հարցով Բեռնում նախապատրաստված փաստաթղթի պայմանների հետ:
Երկու երկրների նախագահների հանդիպումը անց է կացվել Բաթումում` փակ դռների հետևում:
«Շվեյցարիայի կողմից պատրաստված փաստաթուղթը հաշվի է առնում վրացական կողմի պահանջները` վրաց-ռուսական սահմանին բեռների միջազգային մոնիտորինգի և էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման վերաբերյալ»,- հայտնում է Վրաստանի նախագահի աշխատակազմը:






































