Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա կարգով ձերբակալության հրահանգ է տվել խոշոր չափերի խարդախությունների մեջ մեղադրվող պատգամավոր Աշոտ Եղիազարյանի ենթադրյալ համախոհների` Վիտալի Գոգոխիայի, Մաքսիմ Կլոչինի և նրա եղբոր Արտյոմ Եղիազարյանի համար: Այս մասին РАПСИ գործակալությանը հայտնել է տուժած կողմի շահերը ներկայացնող իրավաբան Ռուբեն Մարգարյանը:
Այսպիսով, դատարանը բավարարել է հետաքննության միջնորդությունը, որը Աշոտ Եղիազարյանի 3 հնարավոր համախոհների անունները պարզել էր դեռևս մայիսի սկզբին:
Հիշեցնենք, որ Աշոտ Եղիազարյանը մեղադրվում է հատկապես խոշոր չափերի խարդախությունների մեջ և 2010թ. նոյեմբերից գտնվում է դաշնային, իսկ դեկտեմբերից՝ միջազգային հետախուզման մեջ:











































