Բրիտանացի դեռահասների զգալի մասն օգտագործում է այնքան ալկոհոլ, որքան խորհուրդ է տրվում օգտագործել մեծահասակներին մեկ շաբաթվա ընթացքում: Այդ մասին են վկայում ավելի քան 80 հազար բրիտանացի դպրոցականների շրջանում անցկացված հարցումները:
Հարցախույզի արդյունքում 12-ամյա դպրոցականների 4 տոկոսը հաստատել է, որ շաբաթվա ընթացքում խմում է ավելի քան 28 միավոր ալկոհոլ, ինչը հավասար է 19 գավաթ գինու:
Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով` մինչև 15 տարեկան երեխաները ընդհանրապես չպետք է ակլոհոլ օգտագործեն, և պետությունը հնարավոր ամեն ինչ պետք է անի դեռահասների շրջանում սպիրտային ընպելիքների օգտագործումը դադարեցնելու համար:
Հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ Մեծ Բրիտանիայում զգալիորեն նվազել է ծխողների թիվը:











































