«Վրացական կողմը ամեն ինչ արել է, որպեսզի Ռուսաստանը դառնա Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ»,- այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի Նինո Կալանդաձեն:
Հինգշաբթի օրը Ժնևում համաձայնություն է ձեռք բերվել ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ Ռուսաստանին ու Վրաստանին շվեյցարական կողմի ներկայացրած փոխզիջումային տարբերակի շուրջը։ Ռուսաստանի նախագահի հետ երեկվա հանդիպումից հետո Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի Ռեյը որոշել է բանակցություններ անցկացնել Մ. Սաակաշվիլիի հետ, ինչպես հայտնում է ռուսական կողմը`«տեխնիկական հարցերը կարգավորելու նպատակով»: Հանդիպումը կկայանա մի քանի ժամ անց` Բաթումում:
«Առայժմ վաղ է խոսել համաձայնագրի դետալների մասին: Թեև ամենակարևորն այն է, որ Վրաստանը ամեն ինչ արել է, որպեսզի Ռուսաստանին հնարավորություն տա՝ դառնալու ԱՀԿ-ի անդամ: Վրաստանը գնացել է բավական փոխզիջումների, որպեսզի վրացական դիրքորոշումը և վերջնական փաստաթուղթը Ռուսաստանի համար ընդունելի լինեն»,- ասել է վրաց պաշտոնյան:
Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեի խոսքով` փաստաթղթում Վրաստանի սկզբունքային դիրքորոշումն է. «Վրացական կողմից հիմնական պահանջն այն է, որպեսզի տեղի չունենա Վրաստանի օկուպացված և չօկուպացված տարածքների տարբերակում»:
Ինչ վերաբերում է Վրաստանի և Ռուսաստանի ճանաչված սահմաններին բեռնափոխադրումների շրջանառությանը, ապա, Կալանդաձեի խոսքով, այս փուլում միջազգային դիտորդների մոնիտորինգ է նախատեսվում:











































