Sunday, 21 06 2026
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո

Հայաստանի արտահանումը շարունակում է մնալ խիստ կենտրոնացված

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան:

– Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ մեր տնտեսությունը դառնում է ավելի դիվերսիֆիկացված. շինարարության մասնաբաժինը ՀՆԱ-ում նվազել է, իսկ արդյունաբերության մասնաբաժինը` աճել: Ձեր կարծիքով տնտեսությունն ավելի դիվերսիկացված դարձե՞լ է:

– Հայաստանի տնտեսության կախվածությունը շինարարության ճյուղից իհարկե նվազել է արդյունաբերության ճյուղի ավելի էական դառնալուն զուգընթաց: Այնուհանդերձ, Հայաստանի կողմից արտադրվող և արտահանվող ապրանքների թվի էական աճ չենք նկատում: Հայաստանի արտահանումը շարունակում է մնալ խիստ կենտրոնացված: Օրինակ` Հայաստանի արտահանման ընդհանուր ցուցանիշի երկու երրրոդը բաժին է ընկնում միայն հինգ ապրանքախմբերի (պղինձ, մոլիբդեն, կոնյակ, ադամանդ և ալյումինի փայլաթիթեղ):

– Որո՞նք են տնտեսության հետագա զարգացման հիմնական խոչընդոտները:

– Մենք դրական ենք գնահատում տնտեսության կատարողականը: Թողարկումն ավելանում է, գնաճը` նվազում, հարկաբյուջետային իրավիճակը վերահսկվում է, բանկային համակարգը շարունակում է կայուն լինել, իսկ գործարար միջավայրը չափավոր բարելավվում է: Կցանկանայի առանձնացնել հետագա զարգացման երկու առանցքային խոչընդոտ` արդար տնտեսական մրցակցությունը սահմանափակող տարբեր ուղիները և հարկերի հավաքագրման ցածր մակարդակը, որը կառավարությանը հնարավորություն չի տալիս բարելավել զարգացման այնպիսի հիմնական հանրային բարիքները, ինչպիսիք են ենթակառուցվածքները, կրթությունը և առողջապահությունը:

– Առաջարկություններից մեկը Հայաստանի տնտեսության կարիքների համար սփյուռքի կապիտալի ներգրավումն է: Դուք ևս նման խորհուրդ եք տվել: Ձեր կարծիքով ներկայում արդյունավետ կերպո՞վ է իրականացվում այս քաղաքականությունը:

– Սփյուռքի (մարդկային և ֆինանսական) միջոցները միանգամայն անհրաժեշտ ակտիվ են այս երկրի հետագա զարգացման համար: Սակայն չթերագնահատելով սփյուռքին ներգրավելու կարևորությունը` այս ուղղությամբ հիմնական ջանքը գործարար միջավայրի վիճակի բարելավումը շարունակելն է: Որքան էլ ուժեղ լինի սփյուռքահայերի հայրենասիրական մղումը, նրանցից շատերը չեն ներգրավվի մի տնտեսության մեջ, որտեղ բացակայում է դինամիկ և մրցակցային գործարար միջավայրը և որտեղ իրենց որոշ հավանական մրցակիցների նկատմամբ դրսևորվում է արտոնյալ մոտեցում:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկա հարկային քաղաքականությունը:

– Հարկային օրենսդրությունը բավարար է, սակայն այն բարելավելու զգալի տեղ դեռ կա: Տեղյակ եմ, որ կառավարությունը մշակելու է գործողությունների ծրագիր հետագա երեք տարիների ընթացքում այդ թերությունների, այդ թվում` կարևոր սողանցքների և որոշ արտոնությունների վերացման համար: Ինչ վերաբերում է հարկային օրենսդրության իրականացմանը, զգալի առաջընթաց է արձանագրվել, սակայն անհրաժեշտ է անել ավելին: Որոշ հարկ վճարողների հետամուտ են լինում ավելորդ եռանդով և պահանջվում են կանխավճարներ, իսկ մյուսներից երբևէ չի պահանջվում որևէ վճարում: Այժմ ՊԵԿ-ը ռիսկերի վրա հիմնված մոտեցում է ներդնում մաքսային, հարկային ստուգումների և ԱԱՀ-ի վերադարձի համար, ինչը խոստանում է իրավիճակը բարելավել` պատշաճ իրականացման դեպքում:

– Միջազգային բոլոր դոնորները շեշտում են ստվերային տնտեսության խնդրին ավելի խիստ անդրադառնալու անհրաժեշտությունը: Սակայն ըստ «Doing Business» վարկանիշային գնահատականի, Հայաստանում հարկերի հավաքագրման վիճակը վատթարացել է: Որո՞նք են այս ոլոտրում հիմնական խնդիրները և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն իշխանությունների կողմից իրավիճակը բարելավելու նպատակով:

– Վերջերս հարկերի վճարման պահանջի կատարումը դարձել է ավելի դյուրին և նոր` 2012 թվականի «Doing business» վարկանիշային սանդղակում Հայաստանի դիրքն ըստ էության արտացոլել է դա: Սա պետք է ավելի խթանի հարկերի վճարումը: Օրինակ` ակնկալվում է, որ հարկերի վճարման հաճախականությունը կպակասի, հաշվետվությունների ներկայացումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով, հարկ վճարողները կարող են օգտվել ժամանակակից հարկային սպասարկման կենտրոններից, դիմել գանգատարկման անկախ հանձնաժողովի, եթե նրանց կարծիքով ՊԵԿ-ի կողմից դրսևորվել է անարդարացիություն: Բացի այդ, տեղյակ ենք, որ հաջորդ տարի կառավարությունը հարկային վարչարարության ոլորտում ձեռնարկելու է լրացուցիչ ջանքեր`ուղղված ստվերային տնտեսության կրճատմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում