Ավստրալական Qantas ավիաընկերությունը, որի աշխատակիցները մեծ գործադուլ էին հայտարարել, խոստանում է տեղի ժամանակով ժամը 15:00-ին վերականգնել թռիչքները:
Qantas-ը ստիպված էր հետաձգել բոլոր չվերթները արհմիությունների գործադուլների պատճառով, որոնց հետ ընկերությունը բանակցություններ է վարում արդեն մի քանի ամիս: Գործադուլների պատճառով ընկերությանը հասցվել է 100 մլն դոլար վնաս: Ստեղծված իրադրության պատճառով վնաս է կրել 70 հազար ուղևոր, հետաձգվել է 600 չվերթ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, չվերթները վերականգել հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Ավստրալիայի աշխատանքային վեճերի ծառայությունը (Fair Work Australia) պահանջել է օդաչուներից և Qantas-ի մյուս աշխատակիցներից դադարեցնել գործադուլները և վերադառնալ աշխատանքի:









































