Ադրբեջանակ ԱՊԱ գործայակության հաղորդմամբ՝ մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող, 18-ամյա Ռուսլան Քերիմովը:
Գործակալությունը հայտնում է, որ նրա մահվան պատճառը հիվանդությունն է եղել։ Այս տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը։
Նույն գործակալության փոխանցմամբ` ադրբեջանական բանակում մահացել է ևս մեկ զինծառայող`18-ամյա Ռոյալ Ռուստամօղլի Աղաևը: Վերջինիս մահվան պատճառը նույնպես նշվում է հիվանդությունը:










































