Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչո՞ւ են Գևորգ Դանիելյանին հեռացրել պաշտոնից

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ, պարզաբանել է ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի ազատման պատճառները:
«Առկա» գործակալության փոխանցմամբ, վարչապետն ասել է, որ Դանիելյանն ազատվել է իր պաշտոնից` իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով:
«Հարկադիր կատարման ղեկավարը լրջորեն խախտել է բարոյական չափանիշները, և արդարադատության նախարարին հանձնարարվել է պատժել նրան: Ցավոք նախարարը չի կատարել այդ հանձնարարությունը: Կարծում եմ` դա անընդունելի է»,- ասել է վարչապետը` կարևորելով էթիկական նորմերի պահպանումը բոլոր բաժիններում:
Վարչապետի խոսքերով, պաշտոնյաների վարքագիծը, հատկապես իրենց աշխատակիցների նկատմամբ, կարևոր է. «Եթե մենք ուզում ենք, որ մեր երկրի զարգացումը լինի այնպիսին, ինչպես արտացոլված է կառավարության ծրագրերում»:
«Յուրաքանչյուրիս վարքագծից շատ բան է կախված…. Անընդունելի եմ համարում նմանատիպ պահելաձևը, որը վտանգում է հասարակության վստահությունը մեր նկատմամբ: Կառավարությունը այս հարցում շատ խստապահանջ է»,- նշել է վարչապետը:
Հիշեցնենք, որ Գևորգ Դանիելյանը կարգապահական տույժ է տվել ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին: ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը անվավեր է ճանաչել ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի սույն թվականի նոյեմբերի 3-ի հրամանը և դեկտեմբերի 8-ից նախկին պաշտոնում վերականգնել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Մարտինի Միրաքյանին: Երեկվա մեկ այլ հրամանով նախարարը, ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի «Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողի վարքագծի կանոնները հաստատելու մասին» N 157-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 11-րդ ենթակետը, կարգապահական տույժ է կիրառել գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի նկատմամբ և հայտարարել նկատողություն: «Առաջին լրատվականի» հարցին, թե ինչն է եղել Ռուբեն Միրաքյանին աշխատանքից հեռացնելու պատճառը, ԱՆ լրատվական ծառայության պետ Լանա Մշեցյանն ասաց, որ հեռացվածի և Միհրան Պողոսյանի միջև պարզապես ոչ պատշաճ խոսակցություն է եղել: Այլ մանրամասներ նա չհայտնեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում