ԱՄՆ հյուսիս-արևելքում ուժեղ ձյան հետևանքով ավելի քան 3 մլն ամերիկացիներ մնացել են առանց էլեկտրականության: Տարերային աղետի պատճառով առնվազն 3 մարդ մահացել է:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, ԱՄՆ արևելյան ափամերձ նահանգներում՝ Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Մասաչուսեթսում հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում դուրս չգալ տներից:
Տարածաշրջանում խախտվել է հաղորդակցությունը: Ձյան ծանրության տակ մեծ թվով ծառեր ընկել են ճանապարհների վրա, կտրվել են էլեկտրականության լարերը: Առատ ձյան պատճառով խախտվել են նաև Նյու Յորքի մետրոյի աշխատանքները:











































