Ղրղստանի գործող վարչապետ Ասլամբեկ Ատամբաևը բավարար քանակությամբ ձայն է հավաքել առաջին փուլի արդյունքում նախագահ ընտրվելու համար: Այս մասին РИА Новости-ին է հայտնել Ատամբաևի շտաբի ղեկավարը:
‹‹Մենք ունենք մոտ մեկ միլիոն ձայն, ինչը բավական է առաջին փուլում հաղթելու համար››,- հայտարարել են վարչապետի շտաբից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Ատամբաևը հավաքել է ձայների 64,75 տոկոսը: Մինչև հիմա հաշվել են ձայների 21,53 տոկոսը:








































