Թուրքիայի հարավ-արևելքում ռումբ է պայթել, չորս մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Ոստիկանությունը կասկածում է, որ ռումբն ակտիվացվել է քուրդ գրոհայինների կողմից:
Ռումբը տեղադրված է եղել Սիրնակ և Կիզրե քաղաքների միջև ընկած ճանապարհին, որը գտնվում է Սիրիայի և Իրաքի սահմանի մոտ:
Ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել մեկ այլ պայթուցիկ սարք, որը տեղում ոչնչացվել է:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Բինգել քաղաքում մահապարտ կինը ինքն իրեն պայթեցրել էր, ինչի արդյունքում 10 մարդ էր տուժել:











































