«Միլան»-ի 38-ամյա հարձակվող Ֆիլիպո Ինձագին 2012 թվականի ձմռանը կարող է տեղափոխվել իտալական մեկ այլ թիմ` «Ուդինեզե»:
Իտալական թիմի հարձակման գծում մրցակցությունը շատ մեծ է, և Ֆիլիպոն հայտավորվում է պահեստայինների նստարանին:
Ֆուտբոլիստը հայտնել է իր դժգոհությունը՝ կապված պահեստային խաղացողի իր կարգավիճակի հետ: Ներկա պահին «Ուդինեզե»-ն, որը ընթացիկ մրցաշրջանում բավականին հաջող ֆուտբոլ է ցուցադրում, ամենաշատն է հետաքրքրված Ինձագիի տեղափոխման հարցով:











































