Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում անցած շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 180 անգամ: Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից:
Ըստ այդմ, հաղորդվում է, որ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները АК, СВД, Սև նետ, ПК, ДШК եւ ՈՒՏՅՈՍ տիպի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 800 կրակոց:
ՊԲ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել համարժեք գործողություններից և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: