Վաղը` հոկտեմբերի 30-ին`ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
Համերգը նվիրվում է կլարնետահար Աբգար Մուրադյանի հիշատակին:
Համերգի մենակատարներն են Սվետլանա Նավասարդյանը (դաշնամուր), Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ), Սևադա Շհոյանը (կլարնետ),Սամվել Հովհաննիսյանը, Արթուր Խաչատրյանը (կլարնետ):
Ծրագրում կհնչեն Կոմիտաս, Մոցարտ, Սամուել Բարբեր:






































