Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 28-ին` ժամը 17.30-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 98-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Պատահարի հետևանքով 48-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






































