Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 28-ին` ժամը 20.20-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Նորագավիթի 1-ին փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում վրաերթի է ենթարկել 57-ամյա Մարինե Դադամյանին:
Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հաջորդ օրը գիշերը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:











































