Թուրքական Samanyolu Haber կայքի փոխանցմամբ՝ համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ Արտո Թունջբոյաջյանն ու Արա Դինքջյանը որոշել են օգնության ձեռք մեկնել Թուրքիային և մասնավորապես կիրակի օրը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած անձանց։
Այդ նպատակով նրանք «Թուրք եղբայրներ» խմբի հետ բարեգործական համերգ են կազմակերպելու Նյու Յորքում, որը տեղի է ունենալու նոյեմբերի 13-ին։ Համերգի ողջ հասույթն ուղարկվելու է Վանի երկրաշարժից տուժածներին։











































