Մեքսիայի Տաբակո նահանգի 16 շրջաններում ուրբաթ հայտարարվել է տարերային աղետի մասին, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը` տարածաշրջանում տեղատարափ անձրևներ են, որոնք տեղում էին անցած շաբաթվանից: Շատ բնակավայրեր հեղեղված են, որոշ վայրերում իսկական ջրհեղեղներ են, փլուզվում են տներ: Իրավիճակն այնքան լարված է, որ տեղական իշխանությունները չեն կարողանում նշել տուժածների ստույգ թիվը. այն տատանվում է 310-390 հազարի միջև:
Շաբաթ Տաբակո կժամանի Մեքսիկայի ներքին գործերի նախարար Խոսե Ֆրանսիսկո Բլեյք Մորան, որը նահանգապետի հետ կքննարկի տուժածներին օգնելու հարցերը:
Ներկայումս անձրևները դադարել են, սակայն օդերևութաբանները կանխատեսում են, որ հեղեղները կրկին կսկսվեն շաբաթ երեկոյան՝ պայմանավորված այս տարածաշրջան սառը հոսանքների ներթափանցմամբ:
Բացի այդ, անձրևների ընթացքում գետերը և լճերը լցվել են ջրով, որը չի հասցնում հոսել: Այդ պատճառով հեղեղների վերսկսումը կարող է լուրջ վնաս հասցնել:
Իշխանությունները վախենում են, որ հեղեղների հետևանքով կտարածվեն դենգե և մալարիա հիվանդությունները:









































