Ֆրանսիայի հարավում` Թուլուզի միջազգային օդակայանում վթարի է ենթարկվել ոչ մեծ ինքնաթիռ, որի հետևանքով առնվազն երկու մարդ զոհվել է, ևս մեկը ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես հաղորդում է Europe1 ռադիոկայանը, վկայակոչելով տեղի իշխանություններին, Piper-Cheyenne զբոսաշրջային ինքնաթիռում եղել է 4 մարդ, որոնցից մեկի ճակատագիրն անհայտ է:
Նախնական տվյալներով, վթարի պատճառը օդաչուի սխալն է: Վթարի հետևանքով Թուլուզի միջազգային ավիատերմինալում երթևեկությունը ժամանակավոր դադարեցվել է:









































