Ռուսաստանի Աբականա քաղաքում հայտնաբերվել է երկու շաբաթ առաջ գողացված մրջյունի քանդակը: Ինչպես հայտնում է Խակասիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության կայքը, քանդակը գտնվել է ավտոտնակների տարածքում: Մրջյունին գտել է տեղի բնակիչներից մեկը և անմիջապես հայտնել իրավապահ մարմիններին:
Պարզվել է, որ մրջյունը «Ճպուռն ու մրջյունը» քանդակի մասն է, որը գողացել էր մի թափառաշրջիկ: Իրավապահ մարմինները հարցաքննել էին թափառաշրջիկին: Վերջինս խոստովանել էր, որ ինքն է գողացել, բայց չի հիշել, թե որտեղ է թաքցրել, քանի որ այդ պահին հարբած է եղել :
Այժմ քանդակը գտնվում է Աբականայի ներքին գործերի նախարարությունում: Հետաքննության բոլոր մանրամասները բացահայտելուց հետո քանդակը կվերադարձվի իր տեղը:









































