Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Չգիտեմ` հին ազգը , հին կուսակցությունը, հին մարդը լա՞վ բան է, թե՞ վատ. Ռուբեն Հախվերդյան. Բլոգ

Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը Ej էլեկտրոնային ամսագրի իր էջում գրում է.

«Էն ժամանակ կային պաշտոնական հայրենասերներ, չեմ ուզում իրենց պոեզիայի մասին բան ասել, բայց մի քիչ չափից շատ էին գովում, էլի: Օրինակ` Սիլվա Կապուտիկյանը, Սևակը: Չեմ ուզում վատ բան ասել, շատ հարգում եմ, բայց նրանք ընդունված էին կառավարության կողմից, թույլատրված էին տպագրության: Բայց նրանք լավ պոեզիա էլ ունեին, չէին կարող չմերձենալ կառավարությանը, խոսքս ոչ թե նրանց, այլ սարսափելի քծնողների մասին է: Սևակը կամ Կապուտիկյանը չէին կարող չհաշտվել ինչ-ինչ բաների հետ: Հայրս կոմունիստ է եղել, բայց դա չի նշանակում, որ սրիկա է եղել: Ստիպված պետք է կոմունիստ լինեիր, որ ինչ-որ լավ բան կարողանայիր անել: Էն ժամանակ պեդալը շատ սեղմեցին:

Ես չգիտեմ` հին ազգը , հին կուսակցությունը, հին մարդը լա՞վ բան է, թե՞ վատ: Ծեր մարդը կարող է լինել հիմար և խելացի: Տարիները խելացիին ավելի խելացի, հիմարին էլ ավելի հիմար են դարձնում: Ի՞նչ ավանդույթներ: 60-70-ականներին հարսանիքները վրանների տակ էին անում: Արդյոք դա թաթարական սովորույթ չի՞: Կարծեմ Կոստան Զարյանն ա ասել ազգային արժեքի մասին` այն ինչ տվել ենք մենք համաշխարհային մշակույթին, ասել է, մեր ոսկեհատման օրենքով գծած հրաշալի եկեղեցիներն են, Կոմիտասը և մեր քաջ ֆիդայինները: Ես Կոստան Զարյանից ավելի խելացի չեմ, ոչ էլ նրանից ավելի լավ եմ գրել: Սնապարծությունը գալիս է տգիտությունից: Նույնն է ասեմ, որ ես ամենալավ երգահանն եմ:

Սնապարծությունը հատուկ է բոլոր փոքր ազգերին: Ես Չեխոսլովակիայում երեք ամիս եղել եմ համերգներով: Եվ հիշեցի Հաշեկի պատմվածքը, որ մարդիկ գնում են Յան Ժիժկայի տոնակատարությանը, բայց մեկը լավ հարբած էր, չդիմացավ ու խմածը դատարկելու, հանկարծ նկատեց, որ շուրջը սարսափելի լռություն է, բոլորն իրեն են նայում, հայացքը բարձրացրեց ու տեսավ, որ ծառի վրա գրված է. այս կաղնու հովանու ներքո հանգստացել է Յան Ժիժկան: Այդ օրվանից նա դարձավ չեխ ազգի դավաճանը:

Սովետական դպրոցում մենք անցնում էինք գարշելի պատմություն: Նախ ես խորը կասկածներ ունեմ` այդ փղերը հարբա՞ծ էին Վարդանանքում, թե՞ չէ: Հումորը մի կողմ, բայց գարշելի պատմություն էինք անցնում՝ նորագույն պատմություն, հին պատմություն, հայ ժողովրդի պատմություն, հասարակագիտություն… Եվ ուրիշ ախմախ պատմություններ ու վերջում ասվում էր՝ կոմունիզմը կհաղթի: Մենակ էդքանը, որ ներարկես մարդուն, ահռելի տգիտություն է: Ես էդ գրքերը պատռում էի, նենց ստացվեց, որ ինձ դուրս շպրտեցին էդ դպրոցից: Հայրս ծանոթով վերցրեց ատեստատը ինձ համար: Մենք հրաշալի կիբեռնետիկայի դպրոց ունեինք, սպորտի մեջ էինք հաջողակ:

Սովետի մեջ պարադոքսալ բան կար. մի կողմից քարոզում էր ինտերնացիոնալիզմ, մյուս կողմից էլ ստիպում էին, որ ազգայինը պահեն: Լուսահոգի Վանուշ Խանամիրյանի պարի անսամբլը ամենաբարձր մակարդակի վրա էր: Եթե կլասիցիստական, ֆաշիստական արվեստ էին քարոզում, ապա Տերտերյանը, որ մոդեռնիստ էր, միաժամանակ էլ` դասական, կամ Արամ Խաչատրյանը որտեղի՞ց ծլեցին: Բայց այդ երկու ահռելի տիտաններից մեկը Թիֆլիսի կուլտուրայի արդյունք էր, մեզ համար Թիֆլիսն էր մայրաքաղաք: Մի անգամ շատ խելացի խոսեց Բուբան` Կիկաբիձեն, ասում էր մի ժամանակ հայերին չճանաչելը տգիտություն էր Թիֆլիսում: Հետո` ինչքան շփվում ես այլ մշակույթների հետ, քոնն ես հարստացնում:

Մեզ ինքնաոչնչացնող երգիծաբան է պետք, ինչպիսին Օտյանն էր, Հակոբ Պրոնյանն էր, ինչպիսին Հաշեկն էր իր ազգի համար, ինչպիսին Գոգոլն էր, նրանք իսկապես հայրենասեր են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում